Հունիս 02, 2020 16:59 Asia/Tehran
  • Ռոհանի. «ԵՄ-ը պետք է կատարի իր պարտականությունները Դոնալդ Թրամփի անօրինական քայլերի հարցով »

ԻԻՀ-ի նախագահն ասել է. «ԵՄ-ը պետք է կատարի իր պարտականությունները Դոնալդ Թրամփի անօրինական քայլերի հարցով»:

Երեքշաբթի օրը, Ֆինլանդիայի նախագահ Սալի Նինիստեի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավելել է. «ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը դեմ էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին ու հակասում էր միջազգային օրենքներին և քաղաքական ու բարոյական բոլոր հանձնառություներին»:

Նշելով, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունները շարունակվում են, Ռոհանին ասել է. «Ցավոք ամերիկացիները ոչ մի փուլում բարի կամք չդրսևորեցին»:

Իրանի նախագահը հստակեցրել է.«Նույնիսկ կորոնավիրուսի տարածման ժամանակ ամերիկացիները դաժան պատժամիջոցներ սահմանելով և դեղորայքի ու անհրաժեշտ ապարանքների մուտքն Իրան արգելելով, վտանգեցին 83 մլն. իրանցիների առողջությունը»:

Ողջունելով INSTEX ֆինանսական մեխանիզմի գործարկումը, Սալի Նինիստեն Ֆինլանդիայի պատրաստակամությունն է հայտնել մեխանիզմին միանալու համար և հավելել է. «Որպես միջազգային համաձայնություն, ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի ու գործադրվի բոլոր անդամների կողմից»:

Պիտակ