Զարիֆ.«Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դաժան շրջափակումը անընդունելի քայլ է»
Իրանի ԱԳ նախարարը Սաուդյան կոալիցիայի կողմից կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Եմենի դաժան շրջափակումը և սննդամթերքի ու վառելիքի բեռնվածքներով նավերի բռնագրավումը համարել է անընդունելի քայլ:
Երեքշաբթի օրը, Եմենի ազգային փրկության կառավարության ԱԳ նախարար Հեշամ Շարաֆ Աբդուլահի հետ տեսակապի ձևաչափով հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտել է.«ԻԻՀ-ն քաղաքական բանակցությունները համարել է Եմենի ճգնաժամի լուծման միակ ելքը և Եմենի խաղաղության նախագծի ուղղությամբ կառուցողական համագործակցություններ է ունեցել եմենական ու միջազգային կողմերի հետ»:
Զարիֆը Եմենի տարածքային ամբողջականության պահպանումը, եմենական խմբերի միասնությունը և միասնական ու ընդգրկուն կառավարության ձևավորման համար տարբեր խմբերի ու կուսակցություների միջև բանակցությունները համարել է այս երկրում կայունության հաստատման ելքը, հավելեով.«Եմենը պատկանում է եմենական բոլոր խմբերին»:
Եմենի ազգային փրկության կառավարության ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի կողմից Եմենի ժողովրդին ցուցաբերվող քաղաքական աջակցությունն ու մարդասիրական օգնությունները: