ԻԻՀ առաջնորդ. Իրանը ցանկանում է Իրաքին տեսնել հզոր ու անկախ
ԻԻՀ առաջնորդը նշել է, որ Իրանը ցանկանում է որպեսզի Իրաքը լինի և պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, միասնությունն ու համերաշխությունը: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ը բառիս բուն իամստով թշնամի է և չի ցանկանում տեսնել հզոր ու անկախ Իրաք և ժողովրդի մեծամասնության ձայներով ստեղծված իշխանություն»
Այաթոլլախ Խամենեին երեքշաբթի օրը Իրաքի վարչապետ Մուտաֆա ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ աասել է. «Այն, ինչ կարևոր է Իրանի համար, երկու երկրների փոխադարձ հարաբերությունների շրջանակներում կարևոր է փոխադարձ շահը, անվտանգությունը, արժանապատվությունը, տարածաշրջանային ուժը և Իրաքի պայմանների բարելավումը»:
Նշելով, որ ամերիկացիների տեսակետն Իրաքի վերաբերյալ, հակասում է Իրանի տեսակետերին, Այաթոլլահ խամենեին հավելել է. «Իրանը Իրաքի և ԱՄՆ-ի հարաբերությունների հարցում չի միջամտելու, սակայն ցանկանում է, որպեսզի իրաքցի գործընկերները ճանաչեն ԱՄՆ-ին ու հասկանան, որ այդ երկրի ներկայությունը յուրաքանաչյուր այլ երկրում, իր հետ բերում է կործանում, քայքայում և ավերածություն»:
ԻԻՀ առաջնորդն ընդգծել է. «Իրանի իսլամական հանրապետությունը հույս ունի, որ կառավարությունը, ժողովուրդը և խորհրդարանը, հետամուտ կլինեն ամերիկացիներին իրենց երկրից վռնդելուն, քանի որ այդ երկրի զորուժի ներկայությունը խաթարում է Իրաքի անվտանգույթունը:
Նա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մեյդի ալ-Մուհանդեսի ապանությունը որպես ամերիկացիների ներկայության հետևանքների օրինակ բնութագրելով, հավելել է. «ԻԻՀ երբեք մչի մոռանա այս փաստը և անշուշտ, փոխադարձ հարված է հասցնելու ամերիկացիներին»:
Իսլամական հեղափոխության առաջնորդի ասելով. «Իրան-Իրաք հարաբերություններն ունեն հակառակորդներ, որոնց գլխավորում է Միացյալ Նահանգները»: Սակայն ըստ նրա, չպետք է սարսափել Միացյալ Նաանգներից, քանի որ այդ երկրիը ոչ մի բան չի կարող անել:
Այաթոլլահ Խամենեին նասել է. «Հաշդ ալ Շաբին և Այաթոլլահ Սիսթանին Իրաքի համար մեծ բարիք են, որոնց պետք է պահպանբել»:
Հանդիպման ժամանակ, Իրաքի առաջնորդը մեծ պատիվ համարելով ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպումը, բարձր է գնահատել Իրանի քաղաքականությունը, տարբեր ժամանակներում, հատկապես՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Նա հավելել է, որ Իրաքի ժողովուրդը երբեք չի մոռանա Իրանի աջակցությունը և իրաքցիների ու իրանցիների արյունը ահաբեկչության դեմ պայքարում, միաձուլվել են:
Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները խորն են ու պատմական, որոնց հիքմում ընկած են նաև մշակույթը, կրոնը և սերն ու հարգանքը՝ Մուհամմադ մարգարեի ու նրա ժառանգների նկատմամբ:
Դիմելով ԻԻՀ առաջնորդին, Քազեմին ասել է. «Ձեր խրատները և խորհուրդները դժվարությունների լուծման բանալին են և ես շնորհակալ եմ Ձեր խորհուրդների համար»:
: