Ռոհանի. Իրանում կարևոր քայլեր են ձեռնարկվել կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i124174-Ռոհանի._Իրանում_կարևոր_քայլեր_են_ձեռնարկվել_կորոնավիրուսի_պատվաստանյութի_արտադրության_ուղղությամբ
ԻԻՀ նախագահը, շեշտելով, որ կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն մինչև վերջնական արդյունքի հասնելը, ասել է. «Իրանում կարևոր քայլեր են ձեռնարկվել թմրանյութերի և կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 04:28 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանում կարևոր քայլեր են ձեռնարկվել կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ուղղությամբ

ԻԻՀ նախագահը, շեշտելով, որ կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն մինչև վերջնական արդյունքի հասնելը, ասել է. «Իրանում կարևոր քայլեր են ձեռնարկվել թմրանյութերի և կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ուղղությամբ»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը  դեղորայքի ու պատվաստանյութերի արտադրության ոլորտում մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կորոնավիրուսն Իրանի ժողովրդի համար խնդիրներ ստեղծելուց բացի, առաջացրել է նաև գիտական հետազոտությունների արտակարգ հնարավորություն և մեր հետազոտողները մոբիլիզացրել են իրենց ջանքերը՝ վիրուսին հնարավորինս արագ հաղթելու ուղղությամբ:

Այս կապակցությամբ, Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար  Սաիդ Նամաքին, հայտարարելով, որ սոցիալական հեռավորության պահպանումը և դիմակների օգտագործումը հանգեցրել են մահացության նվազեցմանը, հավելել է. «Կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ոլորտում, Իրանը գրանցել է մեծ առաջընթաց և այս պահին փորձարկումներ են իրականացվում կենդանիների վրա»: