Ռոհանի. Իրանի ժողովուրդը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին
Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ դաժան ու անարդար պատժամիջոցներին ՝ ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Թեհրանում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրների միջև հարաբերությունների չափանիշը պետք է լինեն միջազգային կանոնակարգերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա հավելել է. «ԱՄՆ-ը սակայն, ձգտում է վերացնել Իսլամական Հանրապետության համակարգը և միջամտել Իրանի ներքին գործերին»:
Նա հավելել է, որ Իրանը հավատարիմ է միջազգային կանոնակարգերին և բազմակողմ համաձայնագրերին ՝ նշելով, որ աշխարհի ազատ երկրները չպետք է լռեն ահաբեկչության և ԱՄՆ-ի ապօրինի գործողությունների առջև:
Ռոհանին հավելել է, որ Իրանը եվրոպական երկրներցի ակնկալում է կորոնավիրուսի պայմաններում վճռականք այլեր ձեռնարկել՝ ԱՄն-ի կողմից իրականացվող տնտեսական ահաբեկչության դեմ: Նա նաև ընդգծել է, որ շվեյցարական ֆինանսական ալիքը պետք է ավելի ակտիվանա և ավելի արդյունավետ աշխատի:
«Շվեյցարիայի ֆինանսական ալիքը նախագծվել և գործարկվել է ՝ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու նպատակով և Շվեյցարիան կփորձի օգտակար դեր ունենալ այս առումով», - ասել է Իգնացիո Կասիսը ՝ անդրադառնալով բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի և կանոնակարգերի պահպանման կարևորությանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian