Ռոհանի. Իրանի ժողովուրդը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին
(last modified Tue, 08 Sep 2020 05:23:45 GMT )
Սեպտեմբեր 08, 2020 09:53 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին

Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ դաժան ու անարդար պատժամիջոցներին ՝ ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Թեհրանում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրների միջև հարաբերությունների չափանիշը պետք է լինեն միջազգային կանոնակարգերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա հավելել է. «ԱՄՆ-ը սակայն, ձգտում է վերացնել Իսլամական Հանրապետության համակարգը և միջամտել Իրանի ներքին գործերին»:

Նա հավելել է, որ Իրանը հավատարիմ է միջազգային կանոնակարգերին և բազմակողմ համաձայնագրերին ՝ նշելով, որ աշխարհի ազատ երկրները չպետք է լռեն ահաբեկչության և ԱՄՆ-ի ապօրինի գործողությունների առջև:

Ռոհանին հավելել է, որ Իրանը եվրոպական երկրներցի ակնկալում է կորոնավիրուսի պայմաններում վճռականք այլեր ձեռնարկել՝ ԱՄն-ի կողմից իրականացվող տնտեսական ահաբեկչության դեմ: Նա նաև ընդգծել է, որ շվեյցարական ֆինանսական ալիքը պետք է ավելի ակտիվանա և ավելի արդյունավետ աշխատի:  

«Շվեյցարիայի ֆինանսական ալիքը նախագծվել և գործարկվել է ՝   Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու նպատակով և Շվեյցարիան կփորձի օգտակար դեր ունենալ այս առումով», - ասել է Իգնացիո Կասիսը ՝ անդրադառնալով բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի և կանոնակարգերի պահպանման կարևորությանը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio