Իրանը մշակում է ծրագիր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելուն
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական բախումը դադարեցնելու Թեհրանի ծրագրի մասին և հավելել. «Հակամարտության հետևանքով խաղաղ բնակիչների սպանությունն անընդունելի է»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի զարգացումներին ՝ Խաթիբզադեն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններն ու պատերազմին, այդ թվում նաև Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ: Առաջին օրվանից մենք հայտարարեցինք, որ տասնամյակներ շարունակ այդ հակամարտությունը լուծելու ռազմական ճանապարհ չկա: Մենք շեշտում ենք ռազմական հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու և քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Իրանը այդ կապակցությամբ պատրաստել է ծրագիր: Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կխուսափեն պատերազմի և բռնությունների շարունակումից»:
Նա հավելել է. «Իրանն այն երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի հակամարտության մեջ ներգրավված կողմերի հետ: Այս շրջանակում, մենք փորձել ենք հարցը քննարկել թե Բաքվի և Երևանի և թե տարածաշրջանի այլ դերակատարների հետ: Մենք պետք է հնարավորինս շուտ ավարտենք պատերազմը, պահպանելով ինչպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դատարկելով գրավյալ տարածքները»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Բոլորը պետք է օգնեն մարել հակամարտության այս կրակը»: