Էրաղչի. Տարածաշրջանում արտաքին ուժերի առկայությունը մեծացնում է լարվածությունը
(last modified Thu, 15 Oct 2020 04:50:50 GMT )
Հոկտեմբեր 15, 2020 08:20 Asia/Tehran
  • Էրաղչի. Տարածաշրջանում արտաքին ուժերի առկայությունը մեծացնում է լարվածությունը

Ընդգծելով Պարսից ծոցում ցանկացած արտաքին ռազմական ներկայության դեմ Իրանի հակառակությունը, Իրանի փոխարտգործնախարարն ասել է. «Տարածաշրջանում արտաքին ուժերի առկայությունը մեծացնում է լարվածությունը»:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում Դանիայի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է, որ Իրանը դեմ է Պարսից ծոցի տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության, ներառյալ եվրոպական ուժերի, քանի որ դա չի  նպաստելու անվտանգության հաստատմանը:

Ընդգծելով, որ Պարսից ծոցի անվտանգությունը տարածաշրջանի երկրների համընդհանուր խնդիրն է, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատումը կախված է տարածաշրջանի երկրների միջև երկխոսությունից ու արտաքին ուժերի միջամտությունը բացառելուց»:

«Տարածաշրջանի որոշ երկրներ զորուժ և ռազմական տեխնիկա  ուղարկելու փոխարեն, ավելի լավ կլինի, որ Դանիան և եվրոպական այլ երկրները դիմակայեն տարածաշրջանի լարվածության հիմնական պատճառին, որն է Միացյալ Նահանգների ապակառուցողական և սխալ քաղաքականությունը»: