Հոկտեմբեր 27, 2020 10:05 Asia/Tehran
  • Զարիֆ. ՄԱԿ-ը պետք է պայքարի միակողմանիության և պատերազմների դեմ

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի առթիվ ունեցած ելույթում, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ լռությունը նպաստում է ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին: Զարիֆը ՄԱԿ-ին կոչ է արել կանգնել միակողմանիության և պատերազմների դեմ:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «75 տարի առաջ ՄԱԿ-ը ստեղծվեց`  երկու սարսափելի պատերազմներից հետո վերականգնելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Բայց որքանո՞վ ենք կարողացել հասնել մեր նպատակներին»:

Նա հավելել է. «Նոր ուսումնասիրության համաձայն ՝ 2001 թվականից մինչ այսօր՝ «ՄԱԿ-ի քաղաքակրթությունների երկխոսության տարի», 37 միլիոն մարդ տեղահանվել է Միացյալ Նահանգների մղած անվերջանալի պատերազմների արդյունքում»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հավելեց. «Ութ պատերազմներ, որոնք ԱՄՆ-ն սկսել է կամ որոնց միացել է 2001 թվականից սկսած՝ «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով, հանգեցրել են հարյուր հազարավոր անմեղ կյանքերի կորստի, տեղահանման,  կառավարությունների քայքայման ու ծայրահեղականության աննախադեպ աճի»:

Նրա խոսքերով. «Եվ ինչպե՞ս կարող ենք զսպել մի տերության, որն իր պատմության 244 տարիներից ավելի քան 220-ն անցկացրել է պատերազմի մեջ. Բնիկների դեմ պատերազմից սկսած, մինչև ստրկացված բնակչության դեմ պատերազմը, որը շարունակվում է անդադար: 39 ռազմական բախում և գրեթե 120 տնտեսական պատերազմ 1945 թվականից ի վեր, որոնք հիմա կոչվում են  «պատժամիջոցներ»:

Պիտակ