Իրանի ԱԳՆ խոսնակ՝ Իրանի սամանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ Բաքու-Երևան համաձայնագրին, ասել է. «Թաքֆիրական ահաբեկիչները պետք է հեռանան տարածաշրջանից»
Այսօր կայացած օնլայն մամուլի ասուլիսում, անդրադառնալով սոցցանցերում հրապարակված քարտեզներին և Հայաստան-Իրան սահմանը փակվելու վերաբերյալ հայտարարություններին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Անցած շաբաթ այս հարցով բազմաթիվ շահարկումներ եղան համացանցում: Հրապարակվեցին կեղծ քարտեզներ, որոնք ԶԼՄ-ների կողմից իրականացվող մանիպուլյացիա են: Համացանցը որոշ շրջանակների տվել է այս հարցը շահարկելու հնարավորություն»:
Խաթիբզադեն հավելել է. «Իրանը մշտապես ողջունել է ճգնաժամի լուծմանն ուղղված ցանկացած քայլ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում, Իրանը ջանքեր է գործադրել՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Ցանկացած քայլ, որը կնպաստի այս գործընթացին, Իրանի կողմից ողջունելի կլինի: Կարծում ենք, որ ընթացքը հստակ է: Իրանի ծրագիրը, որ ներկայացվեց Երևանին, Բաքվին, Մոսկվային ու Անկարային, համահունչ է ներկա իրավիճակի հետ: Իրանի և տարածաշրջանի աշխարհագրական սահմանները չեն փոխվել»:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Միջանցքը, որի մասին խոսվում է, սովորական տարանցիկ ճանապարհ է: Հույս ունեմ, որ այս պահին ահաբեկիչները հեռացվել են տարածաշրջանից: Նրանց ներկայության որևէ պատճառ չկա: Սա մեր կարմիր գիծն է և մենք այդ մասին նախկինում նույնպես հայտարարել ենք :
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իրանը ռազմավարական դերակատարություն ունի տարածաշրջանի բոլոր իրադարձություններում և այս դերակատարությունը շարունակելու է պահպանվել: Ճգնաժամի հիմնական լուծման միակ ճանապարհը հետևելն է այնպիսի սկզբունքների, ինչպես՝ արդարություն, ինքնիշխանություն և սահմանների պահպանում: Եվ մենք կողջունենք ցանկացած քայլ, որ կնպաստի այդ ընթացքին: Այս հրադադարը թերևս ճգնաժամի վերջնական լուծում չի նշանակում, սակայն մեր կարծիքով, կարևոր քայլ է»: