8 տարի անց Օլիմպիական ոսկին շնորհվել է իրանցի ծանրորդին
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը շնորհել է իրանցի նախկին ծանրորդին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհուրդը չորեքշաբթի օրը կայացած խորհրդակցական նիստում, կարգապահական հանձնաժողովի որոշումների հիման վրա, որոշում է կայացրել վերաբաշխել «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերի մեդալներն ու պատվոգրերը:
Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ծանրամարտի ոլորտում դոպինգի պատճառով մարզիկների որակազրկումից հետո արդյունքները վերադասավորվել են ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Տղամարդկանց 105 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած և չորրորդ տեղը զբաղեցրած մարզիկի որակազրկմամբ, ոսկե մեդալը բաժին է հասել իրանցի ծանրորդ՝ Նավաբ Նասիր Շալալին»:
Լեհաստանի և Ուզբեկստանի մարզիկները համապատասխանաբար նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ: