Իրանում սպանվել է Պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավարը
Նոյեմբեր 27, 2020 19:20 Asia/Tehran
Իրանի ԶՈՒ Պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարը նահատակվել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Իրանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդման համաձայն, այսօր կեսօրին զինված ահաբեկիչները հարձակվել են Իրանի ՊՆ հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մեքենայի վրա:
Հաղորդման համաձայն՝ Մոհսեն Ֆախրիզադեի թիկնապահների ու ահաբեկիչների բախման ժամանակ, իրանցի գիտնականը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Հիվանդանոցում գիտնականի կյանքը փրկել չի հաջողվել:
Պիտակ