Ռոհանի. ԱՄՆ նոր վարչակազմը պետք է փոխհատուցի անցյալի սխալների համար
(last modified Wed, 09 Dec 2020 12:37:58 GMT )
Դեկտեմբեր 09, 2020 16:07 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ նոր վարչակազմը պետք է փոխհատուցի անցյալի սխալների համար

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի կողմերի պարտավորությունները կատարելու անհրաժեշտությանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «ԱՄՆ նոր վարչակազմը պետք է փոխհատուցի անցյալի սխալների համար և վերադառնա ՀԳՀԾ-ում իր բոլոր պարտավորություններին»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստի ժամանակ, հիշեցնելով եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների չկատարելու մասին, ԻԻՀ նախգահ Հասան Ռոհանին  ասել է.«Նաթանզում նոր ցենտրիֆուգների տեղադրումը հիմնված է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի պարտավորությունները կրճատելու մասին նախորդ հայտարարության վրա և նորություն չէ»:

Անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութերի արտադրության և գնման հետ կապված առողջապահության նախարարության և Իրանի կենտրոնական բանկի համար ստեղծված  խնդիրներին` Ռոհանին հայտարարել է. «Սպիտակ տան վարչակազմը որը շուտով հեռանալու է աշխատանքից, այնքան դաժան էր, որ առողջապահության ոլորտում դաժանաբար վերաբեվեց  տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում՝ Իրանի մեծ ժողովրդի նկատմամբ»:

Իրանի նախագահն ընդգծեց, որ Իրանի հաջորդ տարվա բյուջեն կախված չէ նավթից և նավթի վաճառքից ստացված եկամուտը կուղղվի երկրի զարգացմանը: