Իրանը պատժամիջոցներ է սահմանել Եմենում ԱՄՆ դեսպանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i129505-Իրանը_պատժամիջոցներ_է_սահմանել_Եմենում_ԱՄՆ_դեսպանի_նկատմամբ
ԻԻՀ ԱԳ նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել Եմենում ԱՄՆ դեսպանին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 09:51 Asia/Tehran
  • Իրանը պատժամիջոցներ է սահմանել Եմենում ԱՄՆ դեսպանի նկատմամբ

ԻԻՀ ԱԳ նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել Եմենում ԱՄՆ դեսպանին:

Նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է. «Եմենում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հենզելը կարևոր դերակատարություն է ունեցել այդ երկրի անմեղ ժողովրդի կոտորածի, դարի ամենամեծ հումանիտար աղետի առաջացման, ինչպես նաև  սաուդյան ագրեսոր կոալիցիային սպառազիանկան,. ֆինասնական ու քաղաքակաան աջակցություն ցուցաբերելու հարցում»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Եմենում ԱՄՆ դեսպանի անունը ներառվում է պատժամիջոցների ցուցակում ` Իսլամական  խորհրդարանի կողմից հաստատված «Տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումների և  ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» օրենքի հիմամբ:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն, ԻՀՊԿ  գործունեությանն աջակցելու պատրվակով, պատժամիջոցների ցուցակում ավելացրեց Եմենում Իրանի  դեսպան Հասան Իրլուի անունը: