Անհրաժեշտ է ազերիաբնակ տարածքներում զգոն լինել թշնամու դավադրությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i129621-Անհրաժեշտ_է_ազերիաբնակ_տարածքներում_զգոն_լինել_թշնամու_դավադրությունների_նկատմամբ
Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաշվի առնելով տարածաշրջանի զգայուն իրավիճակը, բոլոր մուսուլմանները, հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում, Թուրքիայում և Իրանում, պետք է զգոն լինեն թշնամու սադրանքների նկատմամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2020 15:08 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է ազերիաբնակ տարածքներում զգոն լինել թշնամու դավադրությունների  նկատմամբ

Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաշվի առնելով տարածաշրջանի զգայուն իրավիճակը, բոլոր մուսուլմանները, հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում, Թուրքիայում և Իրանում, պետք է զգոն լինեն թշնամու սադրանքների նկատմամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա:

Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Զանջան և Արդաբիլ նահանգներում  ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցիչները, շաբաթ օրը տարածված համատեղ հայտարարության մեջ նշել են․ «Իսլամի ժողովուրդը և իսլամական երկրների պաշտոնյաները, պետք է  ձեռնպահ մնան ցանկացած տեսակի պառակտիչ քայլից կամ հայտարարությունից»: