Իրանն Եմենի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/iran-i129654-Իրանն_Եմենի_ճգնաժամի_կարգավորման_վերաբերյալ_առաջարկ_է_ներկայացրել
Քաղաքական հատուկ հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականն ասել է.«Եմենի դեմ ռազմական ագրեսիայի մեկնարկից ի վեր Իսլամական հանրապետությունը քաղաքական լուծում է առաջարկել այդ պատերազմին վերջ դնելու համար և այս առաջարկը շարունակում է մնալ սեղանին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 16:47 Asia/Tehran
  • Իրանն Եմենի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել

Քաղաքական հատուկ հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականն ասել է.«Եմենի դեմ ռազմական ագրեսիայի մեկնարկից ի վեր Իսլամական հանրապետությունը քաղաքական լուծում է առաջարկել այդ պատերազմին վերջ դնելու համար և այս առաջարկը շարունակում է մնալ սեղանին»:

Քաղաքական հատուկ հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Ալի Ասղար Խաջին կիրակի օրը Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունը Եմենի դեմ իրականացված ագրեսիայի սկզբից ի վեր հայտարարել է, որ լուծումը պետք է լինի քաղաքական և այդ նպատակով նա ներկայացրել է չորս կետից բաղկացած ծրագիր»:

Նշելով, որ տարածաշրջանի որոշ երկրներ հավատում են, որ կարող են  երեք-չորս ամսվա ընթացքում  Եմենի հարցը լուծել ռազմական ճանապարհով, առանց այլ կողմերին քաղաքական արտոնություններ շնորհելու, Խաջին հավելել է. «Հիմա Եմենում ագրեսորները, չնայած վեց տարվա ռազմական ագրեսիային,  ոչ միայն չեն հասել իրենց նպատակներին, այլև այդ երկրի բնակիչները կարողացել են ստեղծել հավասարակշռության և զսպման հավասարություն, իրավիճակը փոխելով իրենց օգտին: 

Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների միլիտարիստական գործողությունների հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 16 հազար, և վիրավորվել տասնյակ հազարավոր եմենցի, իսկ միլիոնավոր  մարդիկ տեղահանվել են: