Ռոհանի. Հանրապետականությունը, ընտրությունները և ժողովրդի ձայները Իսլամական Հանրապետության համակարգի պահպանման հիմքերն են
https://parstoday.ir/hy/news/iran-i129996-Ռոհանի._Հանրապետականությունը_ընտրությունները_և_ժողովրդի_ձայները_Իսլամական_Հանրապետության_համակարգի_պահպանման_հիմքերն_են
ԻԻՀ նախագահն ասել է.«Հանրապետականությունը, ընտրությունները և ժողովրդի ձայները Իսլամական Հանրապետության համակարգի պահպանման հիմքերն են»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 16:44 Asia/Tehran
  • Ռոհանի. Հանրապետականությունը, ընտրությունները և ժողովրդի ձայները Իսլամական Հանրապետության համակարգի պահպանման հիմքերն են

ԻԻՀ նախագահն ասել է.«Հանրապետականությունը, ընտրությունները և ժողովրդի ձայները Իսլամական Հանրապետության համակարգի պահպանման հիմքերն են»:

Երկուշաբթի օրը, սահմանադրության և քաղաքացիական իրավունքների նիստում, նշելով, որ իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին կարևորում էր Իրանի համակարգում իսլամն ու հանրապետականությունը, Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական հանրապետության իշխանության համար հիմք է ծառայում ժողովրդի ձայնը»:

Նշելով, որ ԻԻՀ պանծալի Սահմանադրությունն ուշագրավ է աշխարհում, Ռոհանին հավաստիացրել է, որ Իրանի Սահմանադրության մեջ, հատկապես ժողովրդի իրավունքների հետ կապված բաժնում, կան հստակ օրենքներ, և այն կարելի է աշխարհում ներկայացնել որպես ժամանակակից Սահմանադրություն:

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի կառավարությունը փորձել է ապահովել ժողովրդի իրավունքները ուսման, առողջապահության և կենցաղային ոլորտներում»: