Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի կապակցությամբ
ԻԻՀ նախագահը, գոհունակություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի կապակցությամբ, ընդգծել է Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Խոդաաֆարին ջրամբարի միջոցով էլեկտրաէներգիա արտադրել:
«Թրամփի ճակատագիրը Սադամից լավը չի լինելու», - չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում ասել է Հասան Ռոհանին, հավելելով, որ Իրաքի տապալված բռնապետ Սադդամն Իրանի դեմ ռազմակաան գործողություններ էր իրականացնում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական պատերազմ է պարտադրել Իրանին:
Անդրադառնալով միջազգային շրջանակներում Միացյալ Նահանգների պարտությանը, Ռոհանին ասել է. «Ամ,են անգամ, երբ ամերիկացիները ՄԱԿ-ում և միջազգային շրջանակներում Իրանի դեմ ուղղվածք այլեր էին անում, դաշնակիցները չէին ուղեկցում նրանց, և Եվրոպան չէր ընդունում նրանց հայտարարությունները»: