Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա առթիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i130146-Իրանի_նախագահի_շնորհավորական_ուղերձը_Հիսուս_Քրիստոսի_ծննդյան_օրվա_առթիվ
ԻԻՀ նախագահը քրիստոնյա երկրների ղեկավարներին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի բարեբաստիկ ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 08:57 Asia/Tehran
  • Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հիսուս Քրիստոսի  ծննդյան օրվա առթիվ

ԻԻՀ նախագահը քրիստոնյա երկրների ղեկավարներին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի բարեբաստիկ ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ:

Հինգշաբթի օրը տարածած ուղերձում, Հասան Ռոհանին  աշխարհի քրիստոնյա երկրների ղեկավարներին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի բարեբաստիկ  ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ: Նա ասել է. «Աշխարհն այսօր բախվում է բազմաթիվ սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական ճգնաժամերի և երկրների ղեկավարները պետք է  դրսևորեն կամք ու տարածաշրջանային և համաշխարհային համագործակցության շնորհիվ,  ավելի շատ ջանքեր գործադրեն այդ ճգնաժամերը հաղթահարելու, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացն արագացնելու ու մարդկային կյանքը բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ»:

Նշելով, որ Հիսուս Քրիստոսը խաղաղության և հաշտության մարգարեն է և կարեկցանքի և մարդասիրության դրոշակակիրը, Ռոհանին հույս է հայտնել, որ մարդկությունը, հատկապես աստվածային կրոնների հետևորդները, կկարողանան հետևել աստվածային մարգարեների բարձր ուսմունքներին և պահպանել նրանց ավանդույթներն ու ընթանալ  մարդկային գերազանցության և կատարելության ուղով:

Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխպարհը տոնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը: