Խաթիբզադեն ցավակցել է Ադենի օդանավակայանի զոհերի ընտանիքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i130439-Խաթիբզադեն_ցավակցել_է_Ադենի_օդանավակայանի_զոհերի_ընտանիքներին
Իրանի արտգործնախարարության խոսնակը, ցավակցելով Ադենի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին՝ Եմենում ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել վերադառնալ քաղաքական երկխոսության՝ անօգուտ հակամարտությունը դադարեցնելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 18:22 Asia/Tehran
  • Խաթիբզադեն ցավակցել է Ադենի օդանավակայանի զոհերի ընտանիքներին

Իրանի արտգործնախարարության խոսնակը, ցավակցելով Ադենի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին՝ Եմենում ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել վերադառնալ քաղաքական երկխոսության՝ անօգուտ հակամարտությունը դադարեցնելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, հինգշաբթի օրը Եմենի Ադենի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին ցավակցություն հայտնելով, ասել է . «Եմենի շարունակական ագրեսիան և օկուպացիան դարձել է անկայունության, անօրինականության և Եմենի տարածքային ամբողջականությունը վտանգելու հիմնական պատճառը»:

Խաթիբզադեն հավելել է.«Այս բռնությունները և խաղաղ բնակիչների սպանությունը Եմենի նկատմամբ ագրեսիայի և օկուպացման արդյունքն են: Ագրեսորները ոչնչացրին ամբողջ Եմենը և պատճառ հանդիսացան որպեսզի այդ երկրում շարունակվի ամենասարսափելի հումանիտար  ճգնաժամը»:

Ընդգծելով քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ Իրանի ԱԳՆ խոսնակը մեկ անգամ ևս Եմենի պատերազմում ներգրավված բոլոր կողմերին կոչ արեց  դադարեցնել անօգուտ հակամարտությունը և վերադառնալ  քաղաքական երկխոսության:

Չորեքշաբթի օրը, երբ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի նոր կառավարության անդամները ժամանում էին Ադենի միջազգային օդանավակայան, օդանավակայանում տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի արդյունքում զոհվեց և վիրավորվեց ավելի քան 70 մարդ: