Յունեսի.Ազգությունների և դավանանքների առկայությունը հնարավորություն է Իրանի զարգացման և անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i130635-Յունեսի.Ազգությունների_և_դավանանքների_առկայությունը_հնարավորություն_է_Իրանի_զարգացման_և_անվտանգության_համար
Իրանի կրոնական փոքրամասնությունների և ազգությունների հարցերով ԻԻՀ նախագահի խորհրդականն ասել է.«Ազգությունների և դավանանքների առկայությունը հնարավորություն է Իրանի զարգացման և անվտանգության համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2021 17:35 Asia/Tehran
  • Յունեսի.Ազգությունների և դավանանքների առկայությունը հնարավորություն է Իրանի զարգացման և անվտանգության համար

Իրանի կրոնական փոքրամասնությունների և ազգությունների հարցերով ԻԻՀ նախագահի խորհրդականն ասել է.«Ազգությունների և դավանանքների առկայությունը հնարավորություն է Իրանի զարգացման և անվտանգության համար»:

Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթների հետ հանդիպման ժամանակ, Հոջաթօլէսլամ Ալի Յունեսին ասել է.«Մի ժողովրդի աճը պայմանավորված է բոլոր փոքրամասնությունների ընդունմամբ և այս բաղադրիչը իրանական մշակույթում գոյություն է ունեցել վաղ  ժամանակներից»:

Յունեսին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները և չարամիտները դեռ փորձում են սպառնալիքի վերածել էթնիկ և կրոնական բազմազանության հնարավորությունը, բայց կառավարությունը և Իսլամական Հանրապետության համակարգը վճռական են լիովին հարգելով քաղաքացիական իրավունքները, և ներդրումներ կատարելով սահմանային և փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, ենթահող ստեղծել բոլոր իրանցիների ծաղկման ու զարգացման համար»:

Անդրադառնալով քաղաքացիական իրավունքների փաստաթուղթը մշակելու և հաստատելու Իրանի կառավարության քայլերին, և  էթնիկ  ու  կրոնական փոքրամասնությունների պահանջներին կարևորություն տալու հարցին , Յունեսին հավելել է.«Կատարված քայլերի արդյունքում  Իրանում  լավ հարաբերություններ և փոխվստահություն  է ձևավորվել տարբեր կրոնների ու ազգությունների ներկայացուցիչների միջև»:

Նշելով որ փոքրամասնությունների իրավունքների և տարբեր կրոնների ու էթնիկ դավանանքների հետևորդների միջև  խաղաղ գոյակցության պահպանումը Իրանում շատ ցանկալի մակարդակում է գտնվում, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանն ասել է.«Իրանն ունի շատ հարուստ պատմություն ու քաղաքակրթություն  և անտարակույս կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի առումով, Իրանը չի զիջում այլ, հատկապես եվրոպական երկրներին»: