Արաղչի. Իրանը կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկվեն
(last modified Fri, 08 Jan 2021 06:19:14 GMT )
Հունվար 08, 2021 09:49 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկվեն

«ԻԻՀ կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը:

Հինգշաբթի օրը, Ճապոնիայի NHK հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է վերջին չորս տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցների հետևանքներին:

Արաղչին նշել է: «ԻԻՀ ոչ մի վայրկյան չի կորցնելու  ոչ մի վայրկյան՝ պատժամիջոցները նորից վերացնելու համար վստահություն ձեռք բերելու համար»:

Նրա խոսքերով. «Եթե ​​պատժամիջոցները չեղարկվեն և ապահովվեն ՀԳՀԾ-ով սահմանված Իրանի շահերը, Թեհրանը կվերադառնա իր միջուկային պարտավորություններին»:

Իրանի փոխարտգործնախարարը նշել է. «Ուրանի 20 տոկոս հարստացումը հնարավոր է շատ արագ և հեշտ դադարեցնել»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձին, Արաղչին ասել է. «Այդ որոշումը պետք է  կայացնեն նրանք: Իրանը կսպասի, տեսնելու, թե ինչպես է Բայդենի կառավաուևթյունը ցանկանում վերադառնալ միջուկային նհամաձայնությանը»: