Արաղչի. Իրանը կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկվեն
«ԻԻՀ կդադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացումը, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Հինգշաբթի օրը, Ճապոնիայի NHK հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է վերջին չորս տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցների հետևանքներին:
Արաղչին նշել է: «ԻԻՀ ոչ մի վայրկյան չի կորցնելու ոչ մի վայրկյան՝ պատժամիջոցները նորից վերացնելու համար վստահություն ձեռք բերելու համար»:
Նրա խոսքերով. «Եթե պատժամիջոցները չեղարկվեն և ապահովվեն ՀԳՀԾ-ով սահմանված Իրանի շահերը, Թեհրանը կվերադառնա իր միջուկային պարտավորություններին»:
Իրանի փոխարտգործնախարարը նշել է. «Ուրանի 20 տոկոս հարստացումը հնարավոր է շատ արագ և հեշտ դադարեցնել»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձին, Արաղչին ասել է. «Այդ որոշումը պետք է կայացնեն նրանք: Իրանը կսպասի, տեսնելու, թե ինչպես է Բայդենի կառավաուևթյունը ցանկանում վերադառնալ միջուկային նհամաձայնությանը»: