Խաթիբզադե. Եվրոպան ՀԳՀԾ-ն խախտելու հարցում ԱՄՆ-ի հանցագործության հանցակիցն է
(last modified Mon, 11 Jan 2021 13:13:58 GMT )
Հունվար 11, 2021 16:43 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Եվրոպան ՀԳՀԾ-ն խախտելու հարցում ԱՄՆ-ի հանցագործության հանցակիցն է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը կայացած մամուլիա սուլիսում, 20 տոկոսով ուրան հարստացնելու Իրանի կառավարության ծրագրի վերաբերյալ Եվրոպական եռյակի հայտարարության մասին ասել է . «Այս երկրները ոչ միայն չեն կատարել իրենց պարտականությունները, այլև մեղսակից են ԱՄՆ-ի հանցագործություններին`խախտելով ՀԳՀԾ-ն»:

Խաթիբզադեն հավելել է. «Եվրոպական երկրները գիտեն, որ այն, ինչ այսօր արվում է Իրանի կողմից պարտավորությունների կրճատման կապակցությամբ, իրականցվում է ՀԳՀԾ-ի շրջանակներում և այս միջազգային պայմանագրի 26-րդ և 36-րդ հոդվածների շրջանակներում»:

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը  դատապարտել է Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման ղեկավար Ֆալեհ ալ-Ֆայադի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու քայլը և հավելել.«Իրաքի պետական խմբավորման ղեկավարին ԱՄՆ-ի կողմից  պատժամիջոցների  ենթարկելը վկայում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի անբարենպաստ վիճակի մասին»:

Իրանի դիվանագիտական ​​կառույցի խոսնակն ԱՄՆ-ում վերջին զարգացումների և Թրամփի կողմնակիցների՝ ԱՄՆ Կոնգրեսի շենք մուտք գործելու մասին ասել է.«ԱՄՆ-ի ամենաամոթալի կառավարությունը Սպիտակ տունը լքելում է ամենաամոթալի ձևով: ԱՄն-իղ եկավարներն աշխարհում շատ անմեղ մարդկանց արյուն են թափել և մի օր պետք է պատասխան տան այդ  արյան համար»: