Իրանի արտգործնախարարը ժամանեց Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i131844-Իրանի_արտգործնախարարը_ժամանեց_Հայաստան
Զարիֆին օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 03:26 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը ժամանեց Հայաստան

Զարիֆին օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։

 Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Տեղեկությունը հայտնում ՀՀ արտգործնախարարությունը։

«Զարիֆին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։

Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։