Ղալիբաֆը Ռուսաստանի կառավարությանն է փոխանցել իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆն իր ռուս պաշտոնակից Վյաչեսլավ Վոլոդինին է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդիպման ժամանակ Ղալիբաֆն ասել է.«Ռուսաստանի կառավարությանը ուղղված հսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը հղվել է երկու երկրի ռազմավարական հարաբերությունների շրջանակում է»:
Ղալիբաֆը նշել է, որ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորում է Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը և երկկողմ համագործակցությունների ընդլայնումը: Նա նշել է, որ Ռուսաստան այցելության գլխավոր նպատակն է ընդգծել այն դիրքորոշումը, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները, համաշխարհային զարգացումների ազդեցությամբ, փոփոխություն չեն կրելու: