Խաթիբզադե. Երեք շաբաթում Եմենը գրավելու Սաուդյան Արաբիայի երազանքն իրականություն չի դարձել
Մարտ 12, 2021 09:57 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Երեք շաբաթում Եմենը գրավելու Սաուդյան Արաբիայի երազնանքն իրականություն չի դարձել»:
Հինգշաբթի օրը, Թվթերում արած գրառման մեջ, Սաիդ Խաթիբզադեն, քննադատելով Եմենի պատերազմի շարունակվելը, Սաուդյան Արաբիային արթնանալու կոչ է արել:
Նա նշել է. «Խախտելով բարոյական սկզբունքները ՝ Սաուդյան Արաբիան հերթական անգամ ռմբակոծում է Եմենի պաշարված ու սովահար ժողովրդին»:
Խաթիբադեն հավելել է, որ Սաուդյան Արաբիան պետք է վերջ տա խաղաղ բնակիչների սպանությանը և վերջ դնի մուսուլմանների ու արաբների դեմ մղվող պատերազմին:
Նա հավելել է, որ պատերազմից անցել է վեց տարի և երեք շաբաթում Եմենը գրավելու Սաուդյան Արաբիայի երազանքն իրականություն չի դարձել:
Պիտակ