Ամիր Աբդոլլահյան. Սաուդյան իշխանությունները զարմացած են Եմենի Դիմադրության հաղթանակներից
https://parstoday.ir/hy/news/iran-i136480-Ամիր_Աբդոլլահյան._Սաուդյան_իշխանությունները_զարմացած_են_Եմենի_Դիմադրության_հաղթանակներից
Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով խորհրդականը հայտարարել է, որ այսօր, սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի նկատմամբ վեց տարի տևած ագրեսիայից հետո, Եմենի Դիմադրությունը հաղթել է, իսկ Սաուդյան Արաբիայի ղեկավարները շփոթված են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2021 10:00 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սաուդյան իշխանությունները զարմացած են Եմենի Դիմադրության հաղթանակներից

Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով խորհրդականը հայտարարել է, որ այսօր, սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի նկատմամբ վեց տարի տևած ագրեսիայից հետո, Եմենի Դիմադրությունը հաղթել է, իսկ Սաուդյան Արաբիայի ղեկավարները շփոթված են:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, սոցցանցերից մեկի իր անձնական էջում գրել է. «Արդեն վեց տարի, Եմենի ժողովուրդը դիմադրում է  Սաուդյան Արաբիայի ագրեսիային»:

Նա հավելել է. «Սաուդյան Արաբիայի նախկին արտգործնախարար Ադել ալ-Ջոբայրը հայտարարում էր, թե այդ երկրի բանակը 15 օրում ոչնչացնելու է հուսիներին»:

Աբդոլլահյանի խոսքերով. «Պատերազմը չի կարող լուծում լինել: Եմենի ճգնաժամի լուծումը միայն քաղաքական է»: