Սալեհի. ՀԳՀԾ-ի փակուղին բացվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i137352-Սալեհի._ՀԳՀԾ_ի_փակուղին_բացվում_է
Նշելով, որ ՀԳՀԾ-ի փակուղին բացվում է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է.«Այն, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները մուտք են գործել տեխնիկական քննարկումների փուլ, հետևում թողնելով քաշքշուկները, նշանակում է, որ փակուղին բացվում է, ինչը խոստումնալից է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2021 04:39 Asia/Tehran
  • Սալեհի. ՀԳՀԾ-ի փակուղին բացվում է

Նշելով, որ ՀԳՀԾ-ի փակուղին բացվում է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է.«Այն, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները մուտք են գործել տեխնիկական քննարկումների փուլ, հետևում թողնելով քաշքշուկները, նշանակում է, որ փակուղին բացվում է, ինչը խոստումնալից է»:

Ուրբաթ օրը, «Քլաբ Հաուս» սոցիալական ցանցին տված հարցազրույցում, Ալի Աքբար Սալեհին հայտարարել է. «Նախատեսվում է տեխնիկական քննարկումներն անցկացնել առաջիկա շաբաթ՝ Վիեննայում: Իսկ ՀԳՀԾ-ի առանցքային խնդիրն իրավական ու քաղաքական բնույթ է կրում»:

Սալեհին նշել է. որ ներրայումս 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները հասել են 50 կիլոգրամի և առաջիկա ամիսներին Իրանի ժողովուրդը լավ լուր կստանա միջուկային ռեկտորի վերաբերյալ:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Արևմուտքի  հետ մեր խնդիրը միջուկային չէր: Արևմուտքի հետ մեր խնդիրները սկսվեցին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո»: