Զարիֆը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարարին
(last modified Tue, 27 Apr 2021 04:18:37 GMT )
Ապրիլ 27, 2021 08:48 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարարին

ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, ով Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով մեկնել է Բաղդադ, երկուշաբթի օրը հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Մուստաֆա ալ-Քազեմիին:

Հանդիպմանը, Իրաքի վարչապետին շնորհակալություն հայտնելով Իրանի հետ  կապված երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ տարվող ջանքերի կապակցությամբ, Զարիֆը ներկայացրել է Վիեննայում Թեհրանի ու 4+1 միջև ընթացող բանակցությունների վերջին վիճակը և շնորհակալություն հայտնել Իրաքին՝ ՀԳՀԾ-ին աջակցելու և միակողմանի պատժամիջոցնեևրւի չեղարկման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև  տնտեսական, առևտրային, տրանսպորտային և տեխնիկականո ու ինժեներական ոլորտներում երկու երկրների ընկերությունների համագործակցության ճանապարհին առկա ֆինանսական խնդիրներին, Իրաքի վարչապետին խնդրելով աջակցություն ցուցաբերել դրանց լուծման հարցում: 

Ընդգծելով, որ Իրանն Իրաքի համար ոչ միայն լավ հարևան ու բարեկամ երկիր է, այլ նաև Բաղդադի ռազմավարական գործընկերը, Մուստաֆա ալ-Քազեմին անդրադարձել  է  նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանի կողմից Իրաքին ցուցաբերված աջակցությանը և նշել. «Իրրանի այդ քաղաքականությունը երբեք չի մոռացվի»: