Զարիֆը քննադատել է Ֆրանսիայի վարած երկստանդարտ քաղաքականությունը
(last modified Thu, 29 Apr 2021 04:11:09 GMT )
Ապրիլ 29, 2021 08:41 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատել է Ֆրանսիայի վարած երկստանդարտ քաղաքականությունը

Անդրադառնալով Փարիզի իրականացրած հրթռիային փորձարկմանը և մյուս կողմից Իրանի հրթռիային ծրագրի սահմանափակմանն ուղղված Ֆրանսիայի ու այլ երկրների ջանքերին, ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Փաստորեն «մեկ տանիք, երկու եղանակ» սկզբունքը հնարավոր է»:

Զարիֆն իր գրառմանը կցել է տեսանյութ՝  Ֆրանսիայի կողմից M51.2 ռազմավարական հրթիռի փորձարկման վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի բանակն Ատլանտյան օվկիանոսի Բիսկարուս ռազմակայանում բալիստիկ հրթիռ է փորձարկել:

Հրթիռը, որը ներառված է այդ երկրի միջուկային զսպիչ քաղաքականության մեջ, միջուկային մարտագլխիկ չի կրել:

Ֆրանսիայի  ԶՈՒ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումն իրականացվել է «Ֆրանսիայի միջազգային պարտավորությունների խիստ պահպանմամբ»:

Հատկանշական է, որ Ֆրանսիան այն երկրներից է, որոնք պնդում են, թե Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային գործողությունները պետք է բանակցությունների թեմա դառնան և սահմանափակվեն: