Զարիֆը կոչ է արել դադարեցնել Եմենի պատերազմը և պաշարումը
Եմենի ազգային փրկության կառավարության գլխավոր բանակցողի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարը կոչ է արել դադարեցնել այդ երկրի պատերազմը և վերացնել պաշարումը:
Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով գտնվում է Օմանի մայրաքաղաք Մուսկատում, չորեքշաբթի օրը հանդիպել է Եմենի ազգային փրկության կառավարության գլխավոր բանակցող Մոհամադ Աբդուլ Սալամին:
Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարը ափսոսանքն է հայտնել Եմենի ժողովրդին պարտադրված 6-ամյա պատերազմի կապակցությամբ և կոչ արել դադարեցնել պատերազմը և վերացնել պաշարումը:
Զարիֆը կրկնել է Իրանի տեսակետն առ այն, որ քաղաքական լուճումը Եմենի ճգնաժամի հաղթահարման միակ ուղին է և Թեհրանն աջակցում է հրադադարին ու միջեմենական երկխոսությանը:
Հանդիպման ընթացքում Մոհամմադ Աբդուլ Սալամը բարձր է գնահատել Եմենի ժողովրդին Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը և Զարիֆին տեղեկացրեց Եմենի վերջին զարգացումների մասին: