Թեհրանում, շենքից ընկնելու հետևանքով, մահացել է Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը
(last modified Tue, 04 May 2021 13:18:03 GMT )
Մայիս 04, 2021 17:48 Asia/Tehran
  • Թեհրանում, շենքից ընկնելու հետևանքով, մահացել է Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը

Թեհրանում, շենքից ընկնելու հետևանքով, մահացել է Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի շտապօգնության կազմակերպության խոսնակը:

Երեքշաբթի օրը, Իրանի շտապօգնության կազմակերպության խոսնակ Մոջթաբա Խալեդին ասել է.«Թեհրանում մի շենքի 17-րդ հարկից ընկած 51-ամյա կինը Շվեյցարիայի քաղաքացի է և Իրանում Շվեյցարիայի դեսպանատան առաջին քարտուղարը»:

Խալեդին հավելել է.«Դեպքի պատճառը դեռ պարզ չէ և տվյալ անձի մասին ձեռք բերված տեղեկությունների համաձայն,  նա Իրանում Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցներից է եղել»: