Թեհրանի համալսարանների ուսանողները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Իրենց հանրահավաքի ընթացքում Թեհրանի համալսարանների ուսանողները դատապարտել են Գազայի հատվածում սիոնիստների կողմից իրականացվող հանցագործությունները:
Երեքշաբթի օրը, Թեհրանի համալսարանների ուսանողները, որոնք կրել են Իրանի, Պաղեստինի ու Լիբանանի Հեզբոլլահի դրոշները, համախմբվել են Թեհրանի Պաղեստինի անվան հրապարակում և հնչեցրել կարգախոսներ՝ ի պաշտպանություն բռնահարված պաղեստինցիների:
Հանրահավաքին մասնակցող ուսանողները կրել են պաստառներ, որոնց վրա պարսկերեն, արաբերեն ու եբրեյերեն լեզուներով գրված է եղել «Իրանը Պաղեստինի կողքին է»:
ՊԱղեստինի անվան հրապարակում կեօրի և երեկոյան հավքական աղոթքի անցկացումից հետո, ուսանողները վանկարկելով «Աստված Մեծ է» (Ալլահ Աքբար), «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» և «Ջիհադի ճանապարհը շարունակվելու է» կարգախոսներն իրենց նողկանքն են հայտնել Գազայում Իսրայելի մանկասպան ռեժիմի հանցագործությունների կապակցությամբ:
Հանրահավաքի ավարտական հայտարարության մեջ ասված է, որ գինականները, հոգևորականներն ու մտավորականները պետք է մերժեն Իսրայելի հետ փոխզիջման կողմնակիցներին:
Այս հայտարաության մեջ շեշտվել է,«ԱՄԿ-ի ԱԽ-ն ու իրավապաշտպան այլ կառույցները երբեք քայլ չեն ձեռնարկել պաղեստինցիների շահերի պաշտպանության ուղղությամբ և պաշտոնապես չեն ճանաչել պաղեստինցիների իրավունքները»:
Արարողության վերջում ուսանողների հրկիզել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշները: