Իրանի պաշտպանության նախարար. Սիոնիստական ​​փտած ծառը շուտով տապալվելու է
https://parstoday.ir/hy/news/iran-i141466-Իրանի_պաշտպանության_նախարար._Սիոնիստական_փտած_ծառը_շուտով_տապալվելու_է
Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Սիոնիզմի անարմատ ծառը փտել է և Գազայի պատերազմը ցույց տվեց, որ այդ ծառը շուտով տապալվելու է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2021 12:46 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Սիոնիստական ​​փտած ծառը շուտով տապալվելու է

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Սիոնիզմի անարմատ ծառը փտել է և Գազայի պատերազմը ցույց տվեց, որ այդ ծառը շուտով տապալվելու է»:

Կիրակի օրը, Իրանի ցամաքուժի պաշտպանական ձեռքբերումների ցուցահանդեսի բացման ժամանակ, գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Այսօր ԻԻՀ կանգնած է վերջին հարյուրամյակներում աննախադեպ դիրքում»:

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Պաշտպանական կարողությունների և ժողովրդական աջակցության համադրությունը Իրանի համար ստեղծել է հուսադրող մի ուժ,  և մենք հպարտ ենք դրանով»:

Գեներալ Հաթամին նշել է, որ Իրանի պաշտպանական ուժն օգտագործվում է ճշգրիտ տրամաբանությամբ, և տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ապահով լինեն:

«Հրթիռային ոլորտում այսօր մենք իրական կարողություն ունենք, և զինված ուժերը կարող են լավագույնս կատարել իրենց առաքելությունը: Անկասկած, Իրանն այսօր աշխարհում ընդունված հրթիռային տերություններից մեկն է»,-ասել է ԻԻՀ պաշտպանության նախարարը: