Զարիֆն ընդգծել է Եմենի ժողովրդի շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը
Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է այդ երկրի ժողովրդի շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը, Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է Եմենի շրջափակումը վերացնելու և այդ երկրի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Ներկայացնելով Եմենի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԻԻՀ սկզբունքային մոտեցումը, Զարիֆը հավելել է.«Պատերազմն այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորման ելքը չէ: Միայն քաղաքական երկխոսության և խաղաղ միջոցներով հնարավոր է վերջ դնել Եմենի ներկա ծանր վիճակին: Վեց տարի շարունակ այդ երկրին պարտադրված պատերազմը ժողովրդին կանգնեցրել է հումանիտար աղետի առջև»: