Ռոհանին կարևորում է հիմնական ապրանքների մատակարարման գործում արդյունավետ և անհապաղ միջոցառումների ձեռնարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i144838
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում, կարևորելով հիմնական ապրանքների մատակարարման նպատակով արդյունավետ և անհապաղ միջոցները շարունակելու անհրաժեշտությունը, ասել է. «Տնտեսական պատերազմի թեժ շրջանում կառավարությունը թույլ չտվեց ճնշող պատժամիջոցներն արգելք հանդիսանան հիմնական ապրանքների ապահովման ճանապարհին»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 04, 2021 12:57 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորում է հիմնական ապրանքների մատակարարման գործում արդյունավետ և անհապաղ միջոցառումների ձեռնարկումը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում, կարևորելով հիմնական ապրանքների մատակարարման նպատակով արդյունավետ և անհապաղ միջոցները շարունակելու անհրաժեշտությունը, ասել է. «Տնտեսական պատերազմի թեժ շրջանում կառավարությունը թույլ չտվեց ճնշող պատժամիջոցներն արգելք հանդիսանան հիմնական ապրանքների ապահովման ճանապարհին»:

Ըստ Iran Press լրատվական գործակալության, Ռոհանին հավելել է. «Չնայած արժութային բոլոր սահմանափակումներին, հիմնական և առաջին անհրաժեշտության ապրանքներն արտադրվել և բավարար չափով մատակարարվել և ներմուծվել են»:

Նշելով, որ երկրի գործարարներն ու վաճառականներն իրենց տնտեսական գործունեության ընթացքում` լինի դա տնտեսական պատերազմի պայմաններում, թե նորմալ պայմաններում, չպետք է բախվեն որևէ վարչական խոչընդոտների, Ռոհանին ասել է.«Արտահանողների և առևտրականների գործունեության համար խոչընդոտները վերացնելուց և հարմարավետություն ստեղծելուց բացի, կառավարությունն իր պարտքն է համարում խրախուսանքներ տրամադրել երկրի հանձնառու արտահանողներին և ներմուծողներին»: