Իրանն արձագանքել է Արաբական լիգայի ինքնակոչ քառյակի հայտարարության մեջ հնչեցված ծիծաղելի մեղադրանքներին
(last modified 2021-09-10T13:35:15+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 18:05 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Արաբական լիգայի ինքնակոչ քառյակի հայտարարության մեջ հնչեցված ծիծաղելի մեղադրանքներին

Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է Արաբական պետությունների լիգայի քառակողմ ինքնահռչակ կոմիտեի տարածած հայտարարության մեջ Իրանի դեմ հնչեցված անհիմն մեղադրանքները:

Ուրբաթ օրը անդրադառնալով  Եմենում և Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում միջամտության, լարվածության, ահաբեկչության, վարձկանների և պատերազմի հրահրման պատմություն ունեցող երկրների կողմից այլ երկրների ներքին գործերին Իրանի միջամտության մասին կրկնվող մեղադրանքներին,  Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Իրանին մեղադրելու համար այս բաղադրիչների համատեղումը չի լուծի այլ երկրների ներքին գործերին միջամտող երկրների խնդիրը, որոնք անտեսում են ժողովուրդներին»: Խաթիբզադեն նշել է, որ նման հայտարարություններ անողների հիմնական մտահոգությունը  բաց եւ գաղտնի ծառայությունն է  Սիոնիստական ​​ռեժիմին:

Նա չորս երկրներին խորհուրդ է տվել նման անարժեք հայտարարություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վրա:

Արաբական լիգայի անդամների նիստին  ներկա երկրները կրկնել են Իրանի դեմ իրենց մեղադրանքները՝ Թեհրանին մեղադրելով սաբոտաժի, և հութիներին ու ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ:

 

Պիտակ