Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության արարողություն
(last modified Mon, 20 Sep 2021 16:34:54 GMT )
Սեպտեմբեր 20, 2021 21:04 Asia/Tehran
  •  Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության արարողություն

Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության արարողություն:

Թեհրանի հայոց թեմի  առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Սարգսյանի գլխավորությամբ Թեհրանի   Ս․ Սարգիս   առաջնորդանիստ  եկեղեցում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի, ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Արարողությանը մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը, պատգամավորական ժողովի փոխատենապետ Վահիկ Աղաքյանը և համայնքային մարմինների ներկայացուցիչներ։

verelq.am