Իրան.Տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդումը պատժամիջոցների վերացման ռազմավարությունն է
(last modified Sat, 25 Sep 2021 14:28:21 GMT )
Սեպտեմբեր 25, 2021 17:58 Asia/Tehran
  • Իրան.Տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդումը պատժամիջոցների վերացման ռազմավարությունն է

Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն իր գրառման մեջ նշել է.«Տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդումը պատժամիջոցների վերացման ռազմավարությունն է»:

Լոնդոնում ԻԻՀ դեսպան Մոհսեն Բահարվանդի գրառման մեջ ասված է.«Աշխարհի խոշոր և զարգացող տնտեսություններն այդ թվում Չինաստանը, այլ երկրների հետ համագործակցությամբ և քաղաքական  վճռակամությամբ, կարող են աստիճանաբար ենթահող ստեղծել  միջազգային համակարգում ԱՄՆ-ի բռնակալ տիրապետությունը թուլացնելու համար»:

Բահարվանդը գրել է. «Այս ուղղությամբ առաջին քայլը համագործակցության ամրապնդումն ու տարածաշրջանային մեխանիզմների ձևավորումն է»:

Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նաև գրել է. «Հաշվի առնելով Շանհայի համագործակցության կազմակերպության  ժողովրդագրական և  տնտեսական կշիռը, այն  կարող է լավ հարթակ լինել այս քայլի  համար»:

Լոնդոնում ԻԻՀ դեսպանի գրառման մեջ ասված է.«Որպես առաջատար երկիր, որը մեծ վնաս է  կրել ճնշող պատժամիջոցների հետևանքով, Իրանը պետք է բռնի պատժամիջոցների ռեժիմի արմատական փլուզումը դարձնի իր տարածաշրջանային ու ազգային նախաձեռնությունների նշանաբանը»: