Իրանցի ուսուցչուհին առաջադրվել է «աշխարհի լավագույն ուսուցիչ» մրցանակի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i155068-Իրանցի_ուսուցչուհին_առաջադրվել_է_աշխարհի_լավագույն_ուսուցիչ_մրցանակի_համար
Քուրդիստանի նահանգի Բիջար քաղաքի աղքատ շրջանների ուսուցչուհի Սորայա Մոթահարնիան հայտնվել է «աշխարհի լավագույն ուսուցիչ» մրցանակի համար առաջադրված ուսուցիչների տասնյակում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 13:11 Asia/Tehran
  • Իրանցի ուսուցչուհին առաջադրվել է «աշխարհի լավագույն ուսուցիչ» մրցանակի համար

Քուրդիստանի նահանգի Բիջար քաղաքի աղքատ շրջանների ուսուցչուհի Սորայա Մոթահարնիան հայտնվել է «աշխարհի լավագույն ուսուցիչ» մրցանակի համար առաջադրված ուսուցիչների տասնյակում

Iran Press գործակալության հաղորդման համաձայն, «Վորկի» հիմնադրամը, որը կազմակերպում է  մրցանակաբաշխությունը, հայտարարել է 121 երկրներից 8000 թեկնածու ուսուցիչներից լավագույն տասնյակի ընտրության մասին:

Որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ իրանցի ուսուցչուհի Սորայա Մոթահարնիան այս մրցանակը ստանալու մեծ հնարավորություն ունի։

Բացի «լավագույն  ուսուցիչ»  մրցանակից, Work Foundation հիմնադրամը պատրաստվում է այս տարի շնորհել նաև «աշխարհի լավագույն ուսանող» մրցանակը: Այս բաժնում առաջադրվել է 94 երկրից 3500 ուսանող ։

Իրանում հուսով են, որ Բիջարիի ուսուցչուհի Սորայա Մոթահարնիան կարժանանա մրցանակին: