Իրանական կինոն փայլել է Համբուրգի քրդական ֆիլմերի 12-րդ փառատոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i155094-Իրանական_կինոն_փայլել_է_Համբուրգի_քրդական_ֆիլմերի_12_րդ_փառատոնում
Հայտնի են դարձել Գերմանիայի Համբուրգ քաղաքում քրդական ֆիլմերի 12-րդ փառատոնի հաղթողները: Առաջին և երկրորդ մրցանակներնս տացել են իրանցի կինոգործիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 15:00 Asia/Tehran
  • Իրանական կինոն փայլել է  Համբուրգի քրդական ֆիլմերի 12-րդ փառատոնում

Հայտնի են դարձել Գերմանիայի Համբուրգ քաղաքում քրդական ֆիլմերի 12-րդ փառատոնի հաղթողները: Առաջին և երկրորդ մրցանակներնս տացել են իրանցի կինոգործիչները:

Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Յասիր Իրմակի նախաձեռնությամբ և Գերմանիայում բնակվող քրդերի աջակցությամբ անցկացվել է  քրդական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնը:

Փառատոնին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը, ներկայացվել է 42 աշխատանք, այդ թվում՝ 4 գեղարվեստական , 10 վավերագրական, 24 կարճամետրաժ գեղարվեստական ​​և անիմացիոն ֆիլմ և 4 ֆիլմ «Հատուկ երեխաների և դեռահասների համար» բաժինում, որոնք նկարահանվել են  քուրդ կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմերը ցուցադրվել են «Kino», «Zeise» և 3001 կինոթատրոններում։

Փառատոնի առաջին մրցանակին արժանացել է «Լեքե» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն իրանցի  Շուրեշ Վաքիլին է, երկրորդ մրցանակին արժանացել է իրանցի  Մուհամմադ Ռեզա Արդալանի  «Կարանտին» կարճամետրաժ ֆիլմը։