ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Թշնամու ահարկու կեցվածքը խաբուսիկ է
https://parstoday.ir/hy/news/iran-i155548-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար._Թշնամու_ահարկու_կեցվածքը_խաբուսիկ_է
Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարն ասել է.«Թշնամու տեխնիկայի և մեխանիզմների ֆիզիկական վիճակը խաբուսիկ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 13:37 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Թշնամու ահարկու կեցվածքը խաբուսիկ է

Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարն ասել է.«Թշնամու տեխնիկայի և մեխանիզմների ֆիզիկական վիճակը խաբուսիկ է»:

Ինչպես հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը,չորեքշաբթի օրն ԱՄՆ  ծովահենության դեմ պայքարում սխրանքներ կերտած քաջարի մարտիկների մեծարման արարողության ժամանակ ունեցած ելույթում, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է.«Այս մեծ հաղթանակը թեև աշխարհագրական ու տարածքային առումով շատ փոքր էր, բայց թշնամուն նվաստացնելու առումով շատ մեծ էր»։

Բարձր գնահատելով  Պահապանների Կորպուսի սխարգործ մարտիկների  գործողությունը, որոնք թշնամուց խլեցին ցանկացած կոշտ արձագանքի հնարավորություն և  ամերիկացիներին ստիպեցին հեռանալ դեպքի վայրից, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Այդ քայլը ,որը հանգեցրեց նավթատար նավի գրավմանը և այն դեպի Իրանի ափեր ուղղորդմանը, մաքուր, շատ հաջող և ժամանակին տեղի ունեցած պատերազմ էր, որի վերլուծությունը վկայում  է ուժերի բարձր հմտության, կենտրոնացվածության ու պատրաստվածության մասին»:

2021 թ. նոյեմբերի 3-ին,  ԻՀՊԿ  ծովուժի քաջարի մարտիկներն Օմանի ծովում ժամանակին ուժեղ քայլեր ձեռնարկելով, կանխել էին  ամերիկյան նավի՝ Իրանին պատկանող տանկերից նավթ գողանալու գործողությունը։