Իրանը պատրաստ է բուհական կրթության ոլորտում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i155604-Իրանը_պատրաստ_է_բուհական_կրթության_ոլորտում_համագործակցել_տարածաշրջանի_երկրների_հետ
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ընդգծել է. «Իրանը պատրաստ է բուհական կրթության ոլորտում համագործակցել այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ »։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 12:28 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է բուհական կրթության ոլորտում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ընդգծել է. «Իրանը պատրաստ է բուհական կրթության ոլորտում համագործակցել այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ »։

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին Սիրիայի բարձրագույն կրթության և գիտական ​​հետազոտությունների նախարար Բասամ Էբրահիմ Բաշիրի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի և Սիրիայի միջև կա գիտության ոլորտում համագործակցության լավ հնարավորություն»:

Առողջապահության նախարարը հավելել է.«Սիրիայի և Իրանի դերը՝ որպես Դիմադրության առանցքի կարևոր անդամներ, պահանջում է, որ, ինչպես նախկինում, շարունակվի և ամրապնդվի երկու երկրների սերտ համագործակցությունը»։

Այնոլլահին ասել է.«Իրանի և Սիրիայի համագործակցության օրինակներից է Դամասկոսում ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին բաժանմունքի հիմնումը: Այս բաժանմունքում կատարվել է նաև ամսնագետների վերապատրաստում»։

Սիրիայի բարձրագույն կրթության և գիտական ​​հետազոտությունների նախարարը նշել է.«Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը շնորհակալություն են հայտնում իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին, որոնք ամենադժվար պայմաններում կանգնած  են եղել իրենց ոկղքին»։

Բասսամ Իբրահիմ Բաշիրն ասել է. «Իրանը մեծ փորձ ունի բժշկական տեխնոլոգիաների և ցողունային բջիջների ոլորտում: Այդ և իրանցի դասախոսների փորձն անհրաժեշտ է Սիրիայի համալսարաններին»: