Հարևան երկրների քաղաքացիները կարող են առողջապահական տուրիզմի նպատակով մեկնել Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i155718-Հարևան_երկրների_քաղաքացիները_կարող_են_առողջապահական_տուրիզմի_նպատակով_մեկնել_Իրան
Իրանի Առևտրի պալատի միջազգային հարաբերությունների փոխնախարարը հայտարարել է. «Հարևան երկրների քաղաքացիները կարող են առողջապահական տուրիզմի նպատակով մեկնել Իրան»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 13, 2021 05:14 Asia/Tehran
  • Հարևան երկրների քաղաքացիները կարող են առողջապահական տուրիզմի նպատակով մեկնել Իրան

Իրանի Առևտրի պալատի միջազգային հարաբերությունների փոխնախարարը հայտարարել է. «Հարևան երկրների քաղաքացիները կարող են առողջապահական տուրիզմի նպատակով մեկնել Իրան»:

 Մուհամմադ Ռեզա Քարբասին,  Իսլամական զբոսաշրջության զբոսաշրջության 5-րդ համաժողովի համակարգող հանդիպման ժամանակ հայտարարել է օտարերկրյա ճանապարհորդներին առողջապահական զբոսաշրջության ծառայություններ մատուցելու մասնավոր հատվածի կարողության մասին

Նա հավելել է. «Իրանը հինգ տարվա ընթացքում կարողացել է  մեծ աճ գրանցել այս ոլորտում»:

Անդրադառնալով առողջապահական զբոսաշրջության ոլորտում Իրանի կարողություններին,  նա հավելել է. «Այս ոլորտում  Իրանի համար հիմնական թիրախային երկրներն են Տաջիկստանը, Աֆղանստանը, Օմանը, Ադրբեջանը և Իրաքը: Առտաջիկայում հնարավոր կլինի օգտագործել նաև այլ երկրների կարողությունները»։

Վերջին տարիներին առողջապահական ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ, հարևան երկրներից մեծ թվով հիվանդներ մեկնում են  Իրան՝ բժշկական ծառայություններ ստանալու նպատակով։