Իրանի պատասխանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i155720-Իրանի_պատասխանը_ՄԱԿ_ի_հատուկ_զեկուցողի_հայտարարություններին
Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբը հրապարակել է Աթենա Դաեմիի գործի կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պնդումների հետաքննության արդյունքները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 13, 2021 05:21 Asia/Tehran
  • Իրանի պատասխանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հայտարարություններին

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբը հրապարակել է Աթենա Դաեմիի գործի կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պնդումների հետաքննության արդյունքները:

Ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լալուրի այն պնդմանը, թե Աթենա Դաեմիին արգելում են կապ հաստատել իր ընտանիքի հետ,  շտաբը հայտարարել է. «Հատուկ զեկուցողները պետք է ապավինեն վստահելի աղբյուրներին»:

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբը հավելել է. «Դաեմին վերջին 7 ամսվա ընթացքում 34 անգամ հանդիպել է իր ընտանիքի և փաստաբանի հետ։ Նա նաեւ ընտանիքի հետ կապվելու խնդիր չունի՝ համաձայն համապատասխան կանոնակարգի»։

Մերի Լալովերը թվիթերում գրել էր․ «Ես անհանգստացնող տեղեկություններ եմ լսում, որ Աթենային թույլ չեն տվել կապ հաստատել իր ընտանիքի հետ ավելի քան երկու ամիս: Կոչ եմ անում Իրանի իշխանություններին անհապաղ  հեռախոսազանգ կազմակերպել»

ՄԱԿ-ի զեկուցողի հայտարարությունը հնչում է  այն պայմաններում, երբ Իրանում բոլոր բանտարկյալներն օրենքով իրավունք ունեն կապ հաստատել և հանդիպել ընտանիքների անդամների  և փաստաբանների հետ: