Խաթիբզադե. Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան կատարած այցի ընթացքում կքնարկվեն սահմանային հարցերը
https://parstoday.ir/hy/news/iran-i155890-Խաթիբզադե._Թուրքիայի_արտգործնախարարի_Թեհրան_կատարած_այցի_ընթացքում_կքնարկվեն_սահմանային_հարցերը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, պատասխանելով Թուրքիայում «Իլիսու» ամբարտակի բացման և դրա ջրբաժանի խնդրին վերաբերող հարցին, ասել է. « Ջրի ընդհանուր կառավարման հետ կապված սահմանային խնդիրները Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի թեմաներից մեկն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 08:27 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան կատարած այցի ընթացքում կքնարկվեն սահմանային հարցերը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, պատասխանելով Թուրքիայում «Իլիսու» ամբարտակի բացման և դրա ջրբաժանի խնդրին վերաբերող հարցին, ասել է. « Ջրի ընդհանուր կառավարման հետ կապված սահմանային խնդիրները Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի թեմաներից մեկն է»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի Իրան կատարած այցին, ասել է. «Ռաֆայել Գրոսսին շատ սերտ հարաբերություններ ունի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և Վիեննայում Իրանի դեսպանատան հետ։ Նա հրավիրվել է Թեհրան և շուտով կժամանի Իրան»։

Իրանի դիվանագիտական ​​ծառայության ներկայացուցիչը պատասխանելով AFP-ի հարցին, թե արդյոք երկու կողմերը բանակցությունների վերաբերյալ եզրակացության եկե՞լ են քաղաքական փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի Եվրոպա կատարած այցի ժամանակ, ասել է. «Քննարկումներն ավարտվել են և «4+1» խմբի անդամների հետ հանդիպումներում որոշվել է նաև բանակցությունների շարունակման թվականը»։

Խաթիբզադեն շեշտել է, որ  բանակցությունները շարունակվելու են վերոնշյալ քննարկումների հիման վրա: Նա ասել է. «Պայմանավորվածությունն այն է, որ Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները պետք է միանգամից չեղարկվեն»։

«Մեզ համար կարևորն այն է, թե ինչպես կարելի է լավ համաձայնության հասնել Վիեննայում», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio