Իրանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի վերակառուցմանը
Աֆղանստանի հարցերով Իրանի ներկայացուցիչը, նշելով, որ այդ երկիրն ունի հարուստ բնական պաշարնե, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի վերակառուցմանը:
Հասան Քազեմի Ղամին, չորեքշաբթի օրը Քաբուլում կայացած Իրանի և «Թալիբան»-ի ներկայացուցիչների համատեղ նիստում, հայտարարել է «Իրանը ձգտում է տեխնիկական և ճարտարագիտական ծառայություններ մատուցել Աֆղանստանում, որպեսզի այդ երկրում կառուցվեն և աշխատեն գործարաններ և արդյունաբերական կենտրոններ»:
Աֆղանստանում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ մի շարք երկրներ Աֆղանստանին հնարավորություն չեն տվել զարգացնելու իր կարողությունները, և հույս է հայտնել, որ նոր իրավիճակում Աֆղանստանի հնարավորությունները կմեծանան, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կանի ամեն ինչ՝ դրան հասնելու համար։
ԱՄՆ-ի օկուպացիայից 20 տարի անց, Աֆղանստանը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև: