Խաթիբզադե. Իրանի բանակցային թիմի ուշադրության կենտրոնում պատժամիջոցների չեղարկումն է
(last modified Tue, 30 Nov 2021 07:34:41 GMT )
Նոյեմբեր 30, 2021 11:04 Asia/Tehran
  • Խաթիբզադե.  Իրանի բանակցային թիմի ուշադրության կենտրոնում պատժամիջոցների չեղարկումն է

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի բանակցային թիմը ժամանել է Վիեննա՝ ապահովելու պատժամիջոցների չեղարկումը, և այն, ինչ տեղի է ունենում Վիեննայում, կենտրոնացած է պատժամիջոցների վերացման վրա»:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Վիեննայում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու նպատակով Իրանի և «4 +1» խմբի բանակցությունների մեկնարկին հավելելով, որ փուլ առ փուլ բանակցությունները և նոր պարտավորությունները տեղ չունեն 4+1-ի հետ Իրանի բանակցություններում:

Իրանի դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչն ասել է.«Իրանը լուրջ վճռականությամբ է մտել Վիեննայի բանակցություններին, և եթե մյուս կողմերը ևս ժամավաճառ լինելու փոխարեն, ձգտեն պատժամիջոցների չեղարկմանը, ապա բանակցությունները ճիշտ ուղու վրա կլինեն»: