Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն արձագանքել է իրանցի լրագրողի նկատմամբ պատժամիջոցի սահմանմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i158242-Իրանի_ռադիոհեռուստատեսության_կազմակերպության_ղեկավարն_արձագանքել_է_իրանցի_լրագրողի_նկատմամբ_պատժամիջոցի_սահմանմանը
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպության թղթակցի խիզախությունը զայրացրել և շփոթեցրել է բրիտանական ամբարտավան կառավարությանը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 05:09 Asia/Tehran
  • Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն արձագանքել է իրանցի լրագրողի նկատմամբ պատժամիջոցի սահմանմանը

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպության թղթակցի խիզախությունը զայրացրել և շփոթեցրել է բրիտանական ամբարտավան կառավարությանը:

 Փեյման Ջեբլին, հինգշաբթի օրը Բրիտանիայի կառավարության կողմից Իրանի ռադիոհեռուստատեսության թղթակցի նկատմամբ պատժամիջոցի կիրառումից հետո հրապարակած  ուղերձում, նշել է. «Այն, որ անցյալ դարերում մարդու իրավունքների ոտնահարման ռեկորդ ունեցող միապետությունը  բոյկոտում է լրագրողին, նշանակում է, որ այն սպասվածից ավելի քաղաքականացված է»:

Ջեբլին հավելել է. «Իրանում չեն մոռանա բրիտանական միապետության հանցագործությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի օկուպացիայի ժամանակ, և հարյուր հազարավոր իրանցի տղամարդիկ, կանայք և երեխաներ, որոնք զոհվել են բրիտանական օկուպացիայի հետևանքով առաջացած  պատճառով, կշարունակվեն լինել Լոնդոնի կառավարիչների մղձավանջը»։

Ուղերձում ասվում է. «Սա մարդու իրավունքների ոտնահարման խորհրդանիշ է: Երբ բոյկոտվում է լրագրությունը,   մենք պետք է  ողբանք աշխարհում մարդու իրավունքների վիճակի համար»։

Բրիտանիայի խորհրդարանը բոյկոտել է ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության թղթակից Ալի Ռեզվանիին: